ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մի փոքր շտապեց. կարող էր մի քիչ էլ սպասել եւ ոչ թե զեկույց հրապարակել Հայաստանի դատարաններում տիրող իրավիճակի մասին, այլ միանգամից այդ փաստերը ներառել պատմության դասագրքերում, թե ահա` եղել են այսպիսի մութ ժամանակներ, այսպիսի մութ իշխանություններ, որոնք այսպիսի մութ գործեր են արել դատարանների միջոցով` արդարադատության անվան տակ: Նախօրեին հրապարակած բազմաչարչար զեկույցում տեղ գտած փաստերը, սակայն, դասագրքերում ներառելու համար շուտ է, իսկ «արձանագրված թերությունների» վերացմանը ծառայեցնելու համար` ուշ, որովհետեւ խնդրո առարկա գործերով դատավարությունները վաղուց ավարտվել են` իրենց հետեւից սպառելով ներպետական բոլոր ատյանները: Իսկ երբ բանը Եվրոպական դատարանին հասնի, «կամ էշը սատկած կլինի, կամ էշատերը»: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Եվրոպա, Հումոր, մարդու իրավունքներ, Քաղբանտարկյալներ
Levon-ի հարցը - Sireli Nikol. Kardaci Sasuni yev Manveli masin hodvacd. Nshem vor masnakcel yev masnakcelu em Arajin Naxagahi yev Hay Azgayin Kongresi koxmic kazmakerpvac bolor hraparakayin mijocarumnerin sksac 2007 tvakanic. Yexel em Ter-Petrosyani vstahvac andz naxagahakan @ntruyan jamanak. Kuzei lsel qo meknabanutyun@ hetevyali veraberyal. 2008-i petrvarin yerb Arajin Naxagah@ mer hraparakum vankarkum er manvel-manvel, ed jamanak el che haytni ein en bolor paster@ manveli masin, voronc masin nshel eir veroshnyal qo hodvacum. Vorqanov er ardaracvac mer anaxart, luysi pes maqur u anbic hraparakum (yernek ed orer@ Nikol) vankarkel noxkanq arajacnox ed kendanu (ir xosqn em krknum ira isk masin) anun@…?
Նիկոլի պատասխանը - Սիրելի Լեւոն. իմ քաղաքական գործունեության առանցքում դրված է մի գաղափար, որը ես անվանում եմ «Քաղաքացիական Զատիկ»: Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Զատիկ, Հոգեւոր
Ուշադրություն.
Թարմացվել են կայքի ՎԻԴԵՈ, ՀՈԴՎԱԾՆԵՐ եւ ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ բաժինները:
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Համաշխարհային մասշտաբի մշակույթի գործիչների այցերը Հայաստան վերջին շրջանում հազվադեպ երեւույթ համարել չի կարելի: Այնպիսի մեծությունների համերգները, ինչպիսիք են Էմիր Կուտուրիցան, Ալ Ջերոն, Սթենլի Ջորդանը, Յան Գիլանը հիշարժան իրադարձություն են ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի ցանկացած երկրում: Այս անձանց, համաշխարհային մշակույթի զարգացման գործում նրանց ունեցած ներդրման, ինչպես նաեւ հայաստանցի երկրպագուների համար նրանց այցելությունների նշանակության մասին խոսելը կարծում եմ ավելորդ է. դրանք իրադարձություններ են, որոնց մշակութային նշանակությունը դժվար է գերագնահատել: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
PR, Ավազակապետություն, Հայաստանցու մասին
Anahit Mkrtchyan-ի հարցը - Barev Nikol jan. inchpes e aroxchutjund? Nikol jan, inches karcum marti 17-in inch karox en anel? patasxanel, horinel “vomanq”, vorpeszi artaracnen irenc kextot ararqner@ evroxorurdi arach Parizum, Kolumbi ev Preskoti ajspes kochvac “pahanchnerin” bavararelu hamar, irenc artaracnelu mitumov ? u ka ardjoq michoc dranc kexciqner@ merkacnelu, avelin hakarak@ apacucelu ev vorn e da ? Hamperutjun qez ev ankotrun kamq. harganqnerov Anahit.
Նիկոլի պատասխանը - Թանկագին Անահիտ, Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Եվրոպա, ԼՂՀ
Եւ այսպես, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արդեն չորրորդ անգամ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծ: Նախորդ երեք անգամները (2000 թ., 2005 թ., 2007 թ.) հանձնաժողովում ընդունված նախագծերը այդպես էլ օրենքի ուժ չեն ստացել, քանի որ Սպիտակ տան միջամտության հետեւանքով քվեարկության չեն դրվել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Հերթական բանաձեւը, սակայն, իր նշանակությամբ առանձնանում է այն պարզ պատճառով, որ քննարկվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկամյա միջազգային ջանքերի ճգնաժամային հանգրվանում: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Աշխարհաքաղաքական, Ավազակապետություն, Թուրքիա, ԼՂՀ, Խմբագրական
ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման փոփոխությունը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ իրադարձությունների հետագա զարգացման վրա: Վերջին տասը տարիներին Հայաստանում կարծիք է ձեւավորվել, թե ԼՂ հարցի կարգավորումը ձգձգվում է հայկական կողմի ջանքերով, այսինքն` քոչարյանական իշխանությանը հաջողվում է կարգավորման պատրաստակամության իմիտացիա ստեղծելով` միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել եւ իրականում չգնալ կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլերի: Այս կարծիքը, սակայն, այնքան էլ հիմնավորված չէ, որովհետեւ ԼՂ հարցի լուծման ձգձգումը ունեցել է առնվազն եւս մեկ կողմ` Ադրբեջանը: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ավազակապետություն, ԼՂՀ, Խմբագրական, Մարտի 1

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Haik-ի հարցը - Բարև Նիկոլ ջան։ Նախապես ասեմ, որ չնայած ծանոթ չենք, բայց քո հոդվածները կարդալով հարազատ մարդ ես դարձել։ Հարգելի ավագ եղբայր, քո մտքերը, քո ոճը, քո խոսքը լուսավոր են ու ազդեցիկ։ Շնորհակալություն քեզ ու շնորհակալություն քո ընտանիքին։ Գիտեմ, քո ոգին ամուր է, անսասան, ուստի կասեմ. թող Աստված քեզ հետ լինի։ Հարցս. Ի՞նչ ես կարծում, գործող ռեժիմի ու ուղեղալվացման պայմաններում ինչպե՞ս պետք է մարդկանց մեջ սպանել ստրուկի հոգեբանությունը, որ հասարակ ժողովուրդը վերջապես հասկանա, որ ի՛նքն է երկրի տերը, այլ ոչ թե փողատեր դոդիկ լյովիկները կամ պազիկի շոֆեռներն ու մկները։ Որ մեր պապենական խոսքը. «գեղ կանգնի գերան կկոտրի» հենց էնպես չի ասված:
Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ազատ եւ Երջանիկ Հայաստան, Հոգեւոր
Լեգենդները բանտային կյանքի անբաժանելի մասն են: Խցում կամ բոքսերում, էտապի ժամանակ կամ էլ դատարանում կալանավորներն իրար պատմություններ են պատմում, բանտային պատմություններ: Սրանք արդեն սովորական պատմություններ չեն, այլ դարձել են բանահյուսություն, լեգենդ, որովհետեւ տարբեր կալանավորների շուրթերից կարելի է լսել նույն պատմության այլազան պատումներ: Այդ պատմությունները երբեմն ուրախ են, երբեմն տխուր, երբեմն էլ ուղղակի սեւ հումոր են հիշեցնում: Վերջերս օրինակ, պատմում են մի խմբի մասին, որը հեռավոր մարզերի գյուղերից մեկում ավազակային հարձակում է իրագործել տներից մեկի վրա: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Բանտային օրագիր, Հումոր

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Հայ ազգային կոնգրեսի մարտիմեկյան հանրահավաքը ցույց տվեց Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտավարական հաշվարկների իրավացիությունը: Այդ իրավացիությունը ընդունեցին անգամ իշխանական լրատվամիջոցները, որոնք կամ ընդհանրապես չանդրադարձան միջոցառման մասնակիցների թվին, կամ էլ արձանագրեցին, թե հանրահավաքին մասնակցում էր այնքան մարդ, որքան սովորաբար մասնակցում է Կոնգրեսի հրավիրած հանրահավաքներին: Կարդալ շարունակությունը …
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ապրիլ 24, Թուրքիա, Լեւոն Տեր-Պետրոսյան, Խմբագրական, ՀԱԿ, Մարտի 1
Hasmik-i հարցը - Hargeli Nikol, arajin angam em nerkin aninknavstahutyuns haghtaharum u harts uxxum kez…. jamanakis sxutyan patcharov bolor harts u patasxannerin chem tsanotatsel, sakayn husov em, vor hartss chi krknvum… inchpes kmeknabanes Marine Petrosyani varqagits@ kam dirqoroshum@… inchu @st qez aylevs “HJ”-um chi grum… u ardyoq teghyak es ko ” yerkatya dzveri” veraberyal hodvatsi ardzaganqnerin????? Qez sirogh u havatatsog Hasmik.
Նիկոլի պատասխանը - Թանկագին Հասմիկ, ճիշտն ասած ինձ համար մի փոքր տարօրինակ է ձեր հարցի մեջ տեղ գտած «Մարինե Պետրոսյանի վարքագիծ» արտահայտությունը, որովհետեւ չեմ կարծում, թե Մարինեն մի այնպիսի բան է արել, որ մենք պետք է քննարկենք նրա «վարքագիծը»: Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
«Հայկական ժամանակ», Անձնական
Սիրելի ժողովուրդ.
Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների երկու տարին:
Պատմական դարձած այս օրը մեզ համակում են բազմակի զգացողություններ: Մենք նախեւառաջ հարգանքի տուրք ենք մատուցում իշխանության դավադիր գործողությունների զոհ դարձած Հայաստանի Հանրապետության տասն անմեղ քաղաքացիների` Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի, Դավիթ Պետրոսյանի, Համլետ Թադեւոսյանի, Սամվել Հարությունյանի, Տիգրան Աբգարյանի, Գրիգոր Գեւորգյանի, Արմեն Ֆարմանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Զաքար Հովհաննիսյանի անմար հիշատակին, աղոթում նրանց հոգիների համար եւ ապրում նրանց զավակների ու սգավոր մայրերի առաջ ունեցած անսահման պարտքի գիտակցությամբ:
Մարտի 1-ի խորհրդանիշը, սակայն, ոչ այնքան հրեշավոր հանցագործություն թույլ տված ապօրինի իշխանությունն է, որքան սեփական Ազատության, Արժանապատվության, Իրավունքների համար պայքարի ելած Քաղաքացին: 2008 թվականի Մարտի 1-ին նոր հանգրվանի հասած այդ պայքարը վերջին երկու տարիների ընթացքում չի դադարել ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի րոպե, ինչը առաջին հերթին Քաղաքացու, Ապագայի հաղթանակն է:
Կարդալ շարունակությունը …
ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Ազատ եւ Երջանիկ Հայաստան, ՀԱԿ, Հեղափոխություն, Մարտի 1
Jirayr-ի հարցը - Նիկոլ ջան, քո հավատն ու վստահությունը սրանց պանիկայի մեջ ա գցում, 7 չէ, ուզում ա 70 տարի տան, միևնույնն ա ցանկացած մարդ քնելուց առաջ մտածում ա երբ մենակ ա մնում ինքն իր հետ, բայց երևի սրանք նառկոզով են քնում, որ չմտածեն: Երբեք չհուսահատվես ու քեզ մենակ չզգաս, էսօր ամբողջ մի ազգ քնելուց առաջ մտածում ա: Այսօր Մանդելան նշում էր իր 27 տարի ազատազրկման վերջին օրվա 20-ամյակը, այսինքն նշում էր իր հաղթանակի 20-ամյակը: Նիկոլ ջան, դու էսօր ունես մի բան, որ սրանք ամեն ինչ կտային դրա համար, բայց դա ոչ մի տեղ չի վաճառվում: Շատ երկար կուզեի գրել, բայց քեզ նոր բան չունեմ ասելու, հակառակը դու ես մեզ նոր բաներ ասում կալանավայրից: Եվ վերջում մի համարձակ և աբստրակտ հարց. եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, և էսօր լիներ 28-02-2008 և Ազատության Հրապարակի հարթակի մակարդակով լիներ քվեարկություն, դու կքվեարկեիր ժողովրդի տուն գնալու օգտի՞ն, թե՞ մարտի 1-ը հրապարակում դիմավորելու: Եվ ի՞նչ առաջարկ կանեիր: Կարդալ շարունակությունը …
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ
1+, Անձնական, Հեղափոխություն, Մարտի 1